Logo

«Մանչեսթեր Սիթին» այսօր կարող է տրանսֆեր հաստատել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:20 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Կալվին Ֆիլիպս

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» այսօր կարող է տրանսֆեր հաստատել: City Xtra-ի հաղորդմամբ՝ «Լիդսի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսն այսօր բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիի» համար:

Ֆիլիպսը կփոխարինի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին, որն ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է «Ատլետիկո Պարանաենսե»:

Ֆիլիպսի տեղափոխությունն Անգլիայի չեմպիոնի համար կարժենա 60 միլիոն եվրո: Կալվինի գործարքը կդառնա «Լիդսի» պատմության ամենաթանկ տրանսֆերային վաճառքը: 

Մինչև այս «Լիդսի» համար տրանսֆերային իրավունքի ամենաթանկ վաճառքը եղել է անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդինը, որը 2002 թվականին 46 միլիոն եվրոյով տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անգլիացի հենակետային կիսապաշտպանի պայմանագիրը «Լիդսի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա