Logo
ՍՊՈՐՏ / Լրահոս
Հեղինակ

Նաիրա Պողոսյան

17:30 / 22.06.2022Լրահոս
քաղցրահամ ջրի ձուկ

Կամբոջայում որսացել են աշխարհի ամենամեծ քաղցրահամ ջրի ձուկը

Հսկային չափել են, կշռել ու բաց թողել վայրի բնություն:

Կենսաբան Զեբ Հոգանը 17 տարի շարունակ փնտրում էր աշխարհի ամենամեծ քաղցրահամ ջրի ձկանը։ Եվ, ահա, հունիսին նրա թիմը Կամբոջայի Մեկոնգ գետում հայտնաբերեց հսկա կենդանուն կամ Urogymnus polylepis-ին։ Այդ մասին գրում է NYTimes-ը։

Ձկան՝ այդ տեսակի ներկայացուցիչներն առանց այդ էլ տպավորիչ են չափսերով, բայց պարզվեց, որ այս մեկն իսկապես հսկայական է՝ գրեթե 4 մետր երկարություն և 300 կգ քաշ: Հոգանը հայտարարել է, որ այն երբևէ բռնված ամենամեծ քաղցրահամ ջրի ձուկն է։

Նախորդ ռեկորդակիրը 293 կգ քաշով լոքո էր, որը բռնել էին Թաիլանդում՝ 2005 թվականին։

լոքո 293 կգ

Թեև հսկա կենդանու այս տեսակը չափազանց վտանգավոր թունավոր փշեր ունի, որոնք կարող են հասնել մինչև 30 սմ երկարության, նրանք սովորաբար վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար: Հաճախ այդ ձկները շուկա են մտնում որպես էժան սպիտակուցի աղբյուր, բայց այս անհավանական հսկան բաց է թողնվել վայրի բնություն՝ բեռնված ակուստիկ հետևող պիտակով:

Հոգանը նշել է, որ վերջին ամիսներին բազմաթիվ հսկա կենդանիներ են որսացել։ Մեկոնգի ուսումնասիրության տարածքում ապրում են նաև քաղցրահամ ջրերի դելֆիններ, հսկա փափկամորթ կրիաներ, հսկա կատվաձկներ և այլ փշավորներ:

 

Կամբոջա

Կամբոջայի գետերը եզակի են և ոչ լիարժեք ուսումնասիրված՝ ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ջրային համակարգերի, որոնք շատ ավելի գիտական ուշադրության են արժանանում: Գիտնականն ասել է, որ նման մեծ կենդանու առկայությունը կարող է էկոհամակարգի գերազանց առողջության ցուցանիշ լինել։

Լրահոս