Logo

Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:30 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«Հովհաննիսյանի օգնությամբ «Աստանան» հաղթեց «Կիզիլ Ժարին» (1-0): Կամոն 75 տոկոս մենապայքարներում հաղթող է դուրս եկել, ինչպես նաև 5 անգամ խլել գնդակը»,- գրում է Ղազախստանի առաջնության պաշտոնական կայքը։

Կամո Հովհաննիսյանը 2022 թվականի հունվարին է ազատ գործակալի կարգավիճակում «Կայրաթից» միացել «Աստանային»։

2021/22 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Հովհաննիսյանը մասնակցել է 27 խաղի, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա