Logo

Կամո Հովհաննիսյանը՝ «Աստանայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:31 / 19.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը պաշտոնապես տեղափոխվեց ղազախական «Աստանա»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագրից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հովհաննիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենիքում՝ Երևանում։ «Փյունիկի» կազմում նա անցկացրել է 200-ից ավելի հանդիպում, խփել 33 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ 2017 թվականին նա տեղափոխվել է Բելառուսի առաջնություն, որտեղ հանդես է եկել «Տորպեդո-ԲելԱԶ»-ի կազմում։

Հայ ֆուտբոլիստի կարիերան Ղազախստանում սկսվել է 2018 թվականի մրցաշրջանում, երբ նա խաղում էր «Ժետիսու Տալդիկորգանում»։ 2020 թվականին նա տեղափոխվել է «Կայրաթ»՝ դառնալով Ղազախստանի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա