Ղազախական Sports պարբերականը ներկայացրել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել «Աստանայի» աջեզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր նախկին թիմի՝ «Կայրաթի» դեմ տուրի շրջանակում կայացած խաղում (6:0) դարձել էր ասիստի հեղինակ ու կարևոր մասնակցություն ունեցել թիմի առաջին գոլի դրվագին:
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ՝ Շացկի («Շախտյոր Կարագանդա»)
Պաշտպաններ՝ Հովհաննիսյան, Կուսյապով (երկուսն էլ՝ «Աստանա»), Օբիլոր («Ակսու»), Բուշման («Կիզիլ-Ժար»)
Կիսապաշտպաններ՝ Տոմասով, Դարաբաև, Էուժենիու (երեքն էլ՝ «Աստանա»), Ժակսիբաև («Ակսու»)
Հարձակվողներ՝ Ֆիլիպովիչ («Ատիրաու»), Մուրթազաև («Շախտյոր Կարագանդա»)
Մարզիչ՝ Բլագոևիչ («Աստանա»)
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո