Logo

Կամո Հովհաննիսյանի գոլը՝ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.07.2021Հայկական ֆուտբոլ

«Կայրաթը» Ղազախստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է «Ատիրաուին»:

Երկրի գործող չեմպիոնի կազմում հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Նա փոխարինման էր մտել ընդմիջումից անմիջապես հետո:

«Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: Թիմի կազմում ամբողջական մրցավեճ է անցկացրել դարպասապահ Արամ Հայրապետյանը, իսկ կիսապաշտպան Արտակ Դաշյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին:

Հովհաննիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Կայրաթը» 19 մրցավեճից հետո վաստակել է 37 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Ատիրաուն» նույնքան խաղից հետո ունեցած 25 միավորով 6-7-րդ տեղերն է բաժանում «Կիզիլժարի» հետ, որի համեմատ 2 հանդիպում ավելի է անցկացրել:

Ֆանտաստիկ Տիգրան Բարսեղյան. Հայաստանի հավաքականի հարձակվողը գոլ խփեց և 2 ասիստ կատարեց (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա