Logo

Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»՝ Ղազախստանի գավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.11.2021Հայկական ֆուտբոլ
Հովհաննիսյանի Կայրաթը՝ Ղազախստանի գավաթակիր տեսանյութ ֆոտո - Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»՝ Ղազախստանի գավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Կայրաթը» դժվարին պայքարում առավելության հասավ Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ:

«Աստանա Արենայում» կայացած խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Վագներ Լավը: 40-րդ րոպեին Լավը երկրորդ գնդակն ուղարկեց «Շախտյորի» դարպասը:

47-րդ րոպեին Միխայիլ Գաբիշևը նվազեցրեց «Կայրաթի» առավելությունը, իսկ 75-րդ րոպեին 31-ամյա հարձակվող Մարտին Տոշևը հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2:

Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին. 97-րդ րոպեին Տատիբաևը հաշվի մեջ առաջ մղեց «Շախտյորին», իսկ 111-րդ րոպեին Շուշենաչևը հավասարեցրեց հաշիվը:

Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում: «Կայրաթը» հետխաղյա հարվածաշարում հաղթեց 9-8 հաշվով: Թիմի կազմում վերջին 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին:

1 2 960x640 - Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»՝ Ղազախստանի գավաթակիր (տեսանյութ, ֆոտո)2 1 960x640 - Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»՝ Ղազախստանի գավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԽԱՂՅԱ 11-ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա