Logo

Կանանց Հայաստանի հավաքականը պարտություն կրեց

16:22 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում երկրորդ ընկերական խաղում նույնպես պարտվեց Կիպրոսի թիմին:

«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպմանը Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականից գոլով աչքի ընկավ «Հայասայի» կիսապաշտան Աննա Դալաքյանը, իսկ հյուրերից գոլեր խփեցին Կատերինա Պանագիոտուն և Կրիստինա Ֆրեդան:

Հիշեցնենք, որ թիմերի մրցել էին նաև ապրիլի 6-ին և Կիպրոսի հավաքականը հաղթել էր 6-0 հաշվով:

Ընկերական հանդիպում

Հայաստան (Կ) - Կիպրոս (Կ)՝ 1-2

Աննա Դալաքյան, 43 - Կատերինա Պանագիոտու, 33, Կրիստինա Ֆրեդա, 73

Հայաստան` 16. Էլլա դե Կրույֆ (1. Արմինե Հարությունյան), 46, 5. Լիանա Ղազարյան, 6. Աննա Դալլաքյան, 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա), 14. Կլաուդիա Չոլակյան, 15. Անյուտա Գալստյան, 17. Մանե Ներսեսյան (11. Վերոնիկա Ասատրյան, 59), 18. Մարինե Կարապետյան, 20. Լարա Կազանչյան (23. Ֆրանչեսկա Խաչատուրյանց, 78), 22. Անի Ղուկասյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա