Logo

Կանանց Հայաստանի Մ17 հավաքականի ցավալի պարտությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.09.2021Հայկական ֆուտբոլ
Հայաստանի Մ17 հավաքականի ցավալի պարտությունը - Կանանց Հայաստանի Մ17 հավաքականի ցավալի պարտությունը

Կանանց Եվրոպայի Մ17 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Ղազախստանի ընտրանու հետ:

Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին Ղազախստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: 55-րդ րոպեին Հասմիկ Գրիգորյանը խփեց պատասխան գնդակը:

Թվում էր, թե կանանց Հայաստանի Մ17 հավաքականն իր առաջին միավորը կվաստակի մրցաշարում, սակայն մրցակիցը կարողացավ ևս մեկ անգամ առաջ անցնել հաշվի մեջ՝ մեր ընտրանու դարպասը գրավելով հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին: Կանանց Հայաստանի Մ17 հավաքականը զիջեց 1-2 հաշվով:

Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղում կրել է նույնքան պարտություն և եզրափակում է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբում մեր ընտրանու մրցակիցներն են նաև կանանց Խորվաթիայի ու Լիտվայի Մ17 հավաքականները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա