Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մասնակցելու է հունիսի 7-11-ը Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում անցկացվելիք աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի (նախկինում՝ Ֆեդերացիայի գավաթ) խաղարկության Եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարին։
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքում նշված է, որ Հայաստանի ընտրանին մրցաշարին ներկայանալու է Անի Ամիրաղյան, Գաբրիելա Հակոբյան, Միլենա Գևորգյան, Արևիկ Թումանյան, Իռենա Մուրադյան կազմով։ Թիմի գլխավոր մարզիչը (կապիտանը) Գայանե Մովսիսյանն է։
Հողածածկ խաղահրապարակներում անցկացվելիք այդ մրցաշարին հայտավորված են նաև Ադրբեջանի, Ալժիրի, Բոսնիա-Հերցեգովինայի, Գանայի, Զիմբաբվեի, Կամերունի, Կիպրոսի, Մավրիտանիայի, Մարոկկոյի, Մոզամբիկի, Մոլդովայի, Նիգերիայի, Չեռնոգորիայի, Ռուանդայի և Տանզանիայի հավաքականները։
16 հավաքականները վիճակահանությամբ բաժանվելու են հավասար կազմով 4 խմբի, որոնցում շրջանաձև մրցակարգով անցկացվելիք խաղերի արդյունքներով առաջին տեղը գրաված թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։ Մրցաշարի հաղթողը տեղափոխվելու է Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության Եվրո-աֆրիկյան գոտու 2-րդ խումբ։
2021 թվականին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ խմբի Ա ենթախմբում 2։1 հաշվով հաղթել էր Ադրբեջանի թիմին։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո