Logo

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Մավրիկիոսին 

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:25 / 09.06.2022ՍՊՈՐՏ
թենիսի կանանց հավաքական

Չեռնոգորիայում ընթացող թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի Ա ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Մավրիկիոսի թիմին։

Մենախաղերում Արևիկ Թումանյանը 1։6, 3։6 հաշվով զիջել է Զառա Լենոնին, իսկ Անի Ամիրաղյանը 6։0, 6։0 արդյունքով հաղթել է Թիփի Դեյլ-Գրեյվին։ Զուգախաղում Գաբրիելա Ակոպյանն ու Անի Ամիրաղյանը 6։2, 6։4 հաշվով առավելության են հասել Զառա Լենոնի և Շենոն Վոնգ Հոն Չանի նկատմամբ։

Մեկնարկային խաղում Գայանե Մովսիսյանի սաները 1։2 հաշվով պարտվել էին Մոլդովային։

Այսօր կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Մարոկկոյի հետ։ Այդ հանդիպման հաղթողը կարող է առաջին տեղը գրավել ենթախմբում ու պայքարը շարունակել փլեյ օֆֆում, որտեղ էլ խաղարկվելու է 2-րդ խմբի միակ ուղեգիրը։

Զուգահեռ խաղում հարաբերություններն են պարզելու Մավրիկիոսը և Մոլդովան: Վերջինը նույնպես հավակնում է ենթախմբի հաղթող դառնալուն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա