Logo

Վոլեյբոլի Պրո-Լիգայի առաջատարն է «Վանը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:43 / 25.04.2022Վոլեյբոլ
null

«Վան» ակումբի հաղթանակով ավարտվեց Երևանում անցկացված կանանց վոլեյբոլի Պրո-Լիգայի այս տարվա առաջնության անդրանիկ փուլը։

Առաջատարը բոլոր երեք հանդիպումները շահեց նույն 3։0 հաշվով։ «Վանի» մարզուհիներն առավելության հասան «Կոտայքի», «Արցախի» և ԲՊՀ-ի նկատմամբ։ Վերջինս իր օգտին ավարտեց երկու հանդիպում՝ «Արցախի» (3։1) և «Կոտայքի» (3։0) հետ։ Արցախցիները միակ հաղթանակը տարան կոտայքցիների նկատմամբ (3։0)։

Առաջնության առաջին փուլից հետո մրցաշարային աղյուսակում ձևավորված իրավիճակը սուր պայքար է խոստանում մրցաշարի աշնանային հատվածում. «Վան»՝ 9, ԲՊՀ՝ 6, «Արցախ»՝ 3, «Կոտայք» (Գեղաշեն)՝ 0 միավոր:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ստուգատեսի երկրորդ փուլը տեղի է ունենալու սեպտեմբերին։

Առաջնության մեկնարկից առաջ Երևանի ԽՄՕՄՄ-ի ղեկավարությունը ՀՎՖ «Պրո-Լիգա 2022»-ի կազմակերպիչ խմբին տեղեկացրել է, որ թիմը տարբեր պատճառներով չի մասնակցելու առաջնության առաջին փուլին։ Ըստ այդմ՝ ստուգատեսի կազմակերպիչները որոշել են ԽՄՕՄՄ-ի փոխարեն առաջնությանը ներգրավել «Կոտայքին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա