Logo

Կանավարոն կարող է գլխավորել Լա լիգայի ակումբ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:38 / 02.05.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարող է շարունակել մարզչական գործունեությունը:

Հիշեցնենք, որ իտալացին մարզչական փորձ է կուտակել Արաբական Միացյալ Էմիրություններում և Չինաստանում:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ շատ հավանական է, որ Կանավարոն գլխավորի «Էսպանյոլը»:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «թութակների» գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոն և սպորտային տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն լքելու են իրենց զբաղեցրած պաշտոնները, իսկ ակումբի չինացի նախագահ Չեն Յանշենը թիմի ղեկին ցանկանում է տեսնել հենց Կանավարոյին:

Նշենք նաև, որ 2006 թվականին իտալացին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա