Logo

Գիտնականները կփորձեն պարզել նախկին ֆուտբոլիստների շրջանում դեմենցիայի տարածման վտանգի չափը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:49 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Դեմենցիայի տարածում

Անգլիայում պատրաստվում են նոր հետազոտություն անցկացնել նախկին ֆուտբոլիստների շրջանում դեմենցիայի տարածման վերաբերյալ։

BrainHope նախագիծը նվիրված է կարիերան ավարտած խաղացողների մոտ այդ հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու միջոցների ուսումնասիրությանը և տևելու է 4 տարի՝ հայտնում է BBC-ն։ Ծրագիրը գնահատվում է 1,5 միլիոն եվրո։ Այն հիմնված է լինելու բժիշկ Ուիլի Ստյուարտի աշխատանքի արդյունքներին։ Վերջինս ժամանակին կատարած հետազոտությամբ պարզել է, որ նախկին ֆուտբոլիստների մոտ դեմենցիայից մահանալու վտանգը միջինից 3,5 անգամ մեծ է։

Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրելու են 40-59 տարեկան 120 նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների առողջական վիճակը։ Նրանց ուղեղի վիճակի մասին տվյալները համեմատվելու են այլ մասնագիտությունների 700 այլ անձանց ցուցանիշների հետ։ Ծրագիրն իրականացվելու է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի և ՖԻՖԱ-ի համատեղ ֆինանսավորմամբ։

Դեմենցիան (տկարամտությունը) ճանաչողական գործունեության շարունակական անկում է, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերված գիտելիքների և կիրառական հմտությունների որոշակի կորստով ու նորը ձեռք բերելու դժվարությամբ կամ անհնարինությամբ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա