Logo

Կանդրևա. «Ես չեմ թքել «Ինտերի» երկրպագուների ուղղությամբ» (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.12.2017ՍՊՈՐՏ
asdasda 1 - Կանդրևա. «Ես չեմ թքել «Ինտերի» երկրպագուների ուղղությամբ» (տեսանյութ)

«Ինտերի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Լացիոյի» հետ ոչ-ոքիով ավարտված խաղից հետո պատասխանել է այն մեղադրանքներին, որ անհարգալիք վարք է ցուցաբերել միլանյան թիմի երկրպագուների նկատմամբ՝ թքելով նրանց ուղղությամբ:

«Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած մրցավեճն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

«ԶԼՄ-ները հաղորդել են այնպիսի բաների մասին, որոնք, կարծում եմ, նույնիսկ հարկ չկա մեկնաբանելու: Խաղացողները հաճախ են թքում խաղադաշտում, բայց դա չի նշանակում, որ դու դա ուղղում ես որևէ մեկին, էլ չեմ խոսում երկրպագուների մասին: Այո՛, ես նյարդայնացած էի, բայց դա արեցի իմ նկատմամբ բարկությունից ելնելով, որ չկարողացա գնդակը պահպանել խաղադաշտում:

Ես պարզապես ցանկանում էի պարզաբանել այդ դրվագը և ասել. «Առա՛ջ, «Ինտե՛ր»»,- ասել է Կանդրևան Inter TV-ին տված հարցազրույցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա