Logo

Քեյնը դեմ չէ մանչեսթերյան գրանդի հետ բանակցություններ վարելուն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:16 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

«Տոտենհեմի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը դեմ չէ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ վարելուն՝ հաղորդում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ այս պահին հարձակվողի առաջնային նպատակը «Տոտենհեմի» հետ նոր պայմանագիր կնքելն է, քանի որ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։

Հաղորդվում է, որ Քեյնին տպավորել է Անտոնիո Կոնտեի աշխատանքը, և նա նախապատվությունը կարող է տալ ներկայիս ակումբում մնալուն, սակայն, միևնույն ժամանակ, դեմ չէ այլ ակումբներից առաջարկներ լսելուն։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 29 խաղում խփել է 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա