Logo

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 12.04.2019ՄՇԱԿՈՒՅԹ
jmkh - Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Արդեն շատ շուտով կմեկնարկի տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի կինոփառատոնը, որին սրտատրոփ սպասում ենք բոլորս: Մինչ դուք հաշվում եք օրերը, մենք ձեզ համար պատրաստել ենք ֆիլմերը այս ցանկը, որը կօգնի վերհիշել նախորդ տարիների Կաննի կինոփառատոնի հաղթողներին:

Վայելե՛ք:

Քաղցր կյանք/Сладкая жизнь/La dolce vita, 1960

ռեժ՝ Ֆեդերիկո Ֆելինի
դերերում՝ Մարչելո Մաստրոյանի, Անիտա Էքբեթ ևն

Մարչելոն լրագրող է: Նա սիրում է հետևել մարդկանց կյանքին, ապրելակերպին և առօրյային: Մարչելոն, սակայն, միայնակ է, նա դեռ չի գտել իր հոգեկիցին. կանայք գնում և գալիս են՝ փոխարինելով միմյանց, բայց նրա ներսի դատարկությունը չի լցվում, և հույս էլ չկա, որ ինքն իրեն երբևէ երջանիկ կզգa: Այս ֆիլմը միայնության և թախիծի մասին է, այս ֆիլմն այդպես էլ պատասխան չստացած հարցերի մասին է:

1960 թ. ֆիլմն արժանացել է «ոսկե արմավեձնու», իսկ 1962 թ.՝ Օսկարի՝ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում:

 

Ֆիլմը կասրող եք դիտել այստեղ:

տես նաև՝Ֆելլինի. «Քաղցր կյանք»

 

 Ֆոտոընդարձակում/Фотоувеличение/Blowup, 1966

ռեժ՝ Միքելանջելո Անտոնիոնի
դերերում՝ Դևիդ Հեմինգս, Վանեսա Ռեդգրեյվ, Ջեյն Բիրկին ևն

Տաղանդավոր լուսանկարիչը զբոսայգում աշխատելիս մի զույգի է նկատում, որն իրեն շատ է հետաքրքրում: Հեռվից լուսանկարիչը չէր հասկանում՝ տղամարդը և կինը վիճո՞ւմ են, թե՞ ոչ: Նա նկարում է զույգին լուսանկարչական ապարատով, և շտապում տուն՝ լուսանկարները նայելու: Ֆոտոներն ավելի մոտիկից ուսումնասիրելու ժամանակ Թոմասը բացահայտումներ է անում, որոնք ցնցում են իրեն:
1967 թ. ֆիլմը արժանացել է «Ոսկե արմավենու»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Տաքսու վարորդ/Таксист/Taxi Driver, 1976

ռեժ՝ Մարտին Սկորսեզե
դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ջուդի Ֆոսթեր ևն

Նյու Յորք, լույսերի քաղաքն անհանգիստ է և մռայլ: Երեկոյան «վատ տղաները» շրջում են Նյու Յորքի փողոցներով և ահուսարսափի ենթարկում խաղաղ բնակչությանը, փողոցներում տիրող իրարանցումը և ինքնիշխանությունը վախեցնում են բոլորին:
Վիետնամի պատերազմի վետերան Թրևիսն այժմ տաքսի է վարում: Նա միայնակ տաքսու վարորդ է, որը ոչինչ չունի կորցնելու և ոչինչ, հանուն ինչի կարելի է ապրել: Թրևիսը հույս ունի , որ մի օր այս գեղեցիկ քաղաքը կմաքրվի կեղտոտ սրիկաներից, բայց հասկանալով, որ դա շատ շուտ տեղի չի ունենա՝ նա գործի է անցնում:

1976 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Փարիզ, Տեխաս/Париж, Техас/Paris, Texas, 1984

ռեժ՝ Վիմ Վենդերս
դերերում՝Հարի Դին Սթենթոն, Դին Սթոքուել, Նաստասյա Կինսկի ևն

Թրևիսը հիշողության կորուստ ունի և արդեն երկար ժամանակ է, ինչ բացակայում է տնից: Թրևիսն ունի կին և երեխա. Ջեյնը, չդիմանալով ամուսնու հիվանդությանը հեռացել է տնից, իսկ որդին մնացել  է Թրևիսի եղբոր և նրա կնոջ խնամակալության տակ: Մի քանի տարի անց Թրևիսը վերադառնում է որդու մոտ և նրանք միասին ճանապարհ են ընկնում, որ գտնեն Ջեյնին:

1984 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա