Logo

Կանտեն ցանկանում է նախնական պայմանագիր կնքել իսպանական գրանդի հետ

15:10 / 20.12.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն ցանկանում է նախնական պայմանագիր կնքել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ, հայտնում է Diario Sport-ը:

31-ամյա ֆուտբոլիստը, որի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը, արդեն սկսել է բանակցությունները կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի հետ:

Անգլիական ակումբը ցանկանում է, որ մինչև հունվար պարզ լինի ֆուտբոլիստի ապագան, իսկ վերջինս «Բարսելոնային» հորդորում է նախնական պայմանագիր կնքել, քանի որ իր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական այլ թոփ ակումբներ:

Հիշեցնենք, որ Կանտեն վնասվածքի պատճառով բաց էր թողել Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա