Logo

Աշխարհի չեմպիոնը՝ Կրոսի և Մոդրիչի պոտենցիալ փոխարինող

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:39 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Նգոլո Կանտե

«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ֆրանսիացուն տեսնում է որպես Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի պոտենցիալ փոխարինող։ Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստը դեմ չէ Մադրիդ հնարավոր տեղափոխությանը:

Նգոլո Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրած 20 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսիի» և Կանտեի միջև գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ը աշխարհի չեմպիոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա