Logo

Կանտեն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:35 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է փոխել ակումբային գրանցումը: 

Goal-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի հենակետայինը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում: «Կապտանռնագույնների» մրցակիցը ՊՍԺ-ն է, որը նույնպես մտադիր է հրավիրել ֆուտբոլիստին:

Կանտեի՝ «ազնվականների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում «Չելսիի» կազմում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա