Logo

Կանտեն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ 

21:19 / 13.04.2023Ֆուտբոլ
null

«Չելսիի» հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեն որոշել է ելույթները շարունակել լոնդոնյան ակումբում, հայտնում է Le Parisien-ը: 

32-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին: Ամենայն հավանականությամբ, կողմերը կկնքեն նոր համաձայնագիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» ու արաբական «Ալ Նասրը»:

Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից ու 265 խաղում խփել է 13 գոլ, կատարել 15 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա