Logo

Քանյե Ուեսթին դատի են տվել հեղինակային իրավունքի խախտման համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:01 / 01.07.2022Երաժիշտներ
Քանյե Ուեսթ-2022

Դիջեյ Մարշալ Ջեֆերսոնը դատի է տվել ռեփեր Քանյե Ուեսթին՝ հեղինակային իրավունքի խախտման համար, հայտնում է Billboard-ը։ Հայցը ներկայացվել է Նյու Յորքի շրջանային դատարան։

Նա Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման համար։ Ջեֆերսոնը մեղադրել է Ուեսթին իր «Move Your Body» երգից (նաև հայտնի է որպես The House Music Anthem) հատված ռեփերի վերջին՝ Donda 2 ալբոմի «Flowers» երգում օգտագործելու համար։ Դիջեյը պնդում է, որ ինքը թույլ չի տվել իր աշխատանքն օգտագործել:

Ուեսթի երգում տվյալ հատվածը կրկնվում է 22 անգամ։ Ջեֆերսոնը դժգոհել է նաև ռեփերի «երեսպաշտությունից», որը բազմիցս իրեն ներկայացրել է որպես արտիստների իրավունքների պաշտպան։

Տուժող կողմն Ուեսթից պահանջում է նյութական փոխհատուցում՝ 150 հազար դոլարի կամ դատարանի սահմանած ցանկացած այլ չափով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա