Logo

Կայացել է Մալոյան եղբայրների 6-րդ հուշամրցաշարը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:27 / 06.06.2022ՍՊՈՐՏ
null

Կապանում անցկացվել է Մալոյան եղբայրների 6-րդ հուշամրցաշարը։ Աթլետիկայի՝ միջազգային մրցման կարգավիճակ ունեցող ստուգատեսին այս անգամ ներկայացել էին միայն հանրապետության տարբեր բնակավայրերի՝ Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Կապանի և Քաջարանի 35 մարզիկ։ Նրանք հաղթողներին որոշել են հեռացատկի և եռացատկի մրցումներում։

Հեռացատկի հատվածում լավագույն արդյունքը գրանցել են երևանցի Արտակ Համբարձումյանը (7,52 մետր) և կապանցի Յանա Սարգսյանը (6,27)։ Վերջինը հավասարը չի ունեցել նաև եռացատկում (13,33): Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում բոլորին գերազանցել է արտաշատցի Գոռ Հովակիմյանը (15,18)։

Հաղթողներին և մրցանակակիրներին մեդալներով և հավաստագրերով են պարգևատրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Հունիսի 9-12-ը Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում մասնակցելու է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա