Logo

Կապառոս. «Մինչև վերջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարելի է նվաճել ուղեգիրը»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 14.11.2021Հայկական ֆուտբոլ
Screenshot 3 3 - Կապառոս. «Մինչև վերջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարելի է նվաճել ուղեգիրը»
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 10 տուր

14 Նոյեմբեր 2021 - 21:00

1

Հայաստան

4

Գերմանիա

0 - 1 Կայ Հավերց - 15`

0 - 2 Իլկայ Գյունդոգան - 49`

0 - 3 Իլկայ Գյունդոգան - 50`

1 - 3 Հենրիխ Մխիթարյան - 59`

1 - 4 Յոնաս Հոֆման - 64`

ԱԱ 2022-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1-4 հաշվով զիջեց Գերմանիային։

Խաղից հետո մեր հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը և թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել են  լրագրողների հարցերին։

Տպավորությունները խաղից (հարցն ուղղված՝ Նարեկ Գրիգորյանին)

«Բնականաբար միայն լավ էմոցիաներ ու տպավորություններ ունեմ։ Խաղի գնահատականը, ավելի ճիշտ կլինի, որ մարզիչները տան։

Կարծում եմ, որ կարողացա օգնել թիմին այնքանով, որքանով կարողացա։ Կփորձեմ ավելի բարելավել խաղս, որ հետագա հավաքներին ավելի լավ մարզավիճակով ներկայանամ»։

Ընտրական փուլի ամփոփումը (հարցն ուղղված՝ Խոակին Կապառոսին)

«Բարդ հանդիպում էր և մենք հոգեբանորեն պատրաստ չէինք Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո, սակայն թիմը կարողացավ հավաքվել և կարծում եմ, որ վերջնական հաշիվը արդար չի, որովհետև կարող էինք այդքան գոլ բաց չթողնել։

Մենք խաղում էինք մի թիմի դեմ, որը Աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդներից է։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ֆուտբոլիստներին, որոնք մասնակցեցին այս հանդիպումներին և շնորհավորել նրանց։

Որովհետև այս ֆուտբոլիստները երկար ամիսների ընթացքում մեծ հույսեր էին ներշնչում ողջ երկրին և մինչև Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին խաղը մենք տեսական հնարավորություն ունեինք ուղեգիր նվաճելու և ես իրոք ուզում եմ շնորհավորել։

Միակ ամփոփումը, որը կարելի է անել կապված այս ցիկլի հետ այն է, ինչի ականատեսը դուք եղաք։ Մենք խոսել ենք նախագահի հետ մեր նախագծերի մասին և կրկնում եմ, որ պայքարեցինք շատ զորեղ մրցակիցների հետ և գրեթե մինչև վերջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարելի է նվաճել ուղեգիրը»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա