Logo

Կապառոս. «Յուրաքանչյուր խաղ մեզ համար արդեն վերածվելու է եզրափակիչի»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 08.09.2021Հայկական ֆուտբոլ
Screenshot 2 14 - Կապառոս. «Յուրաքանչյուր խաղ մեզ համար արդեն վերածվելու է եզրափակիչի»
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 6 տուր

08 Սեպտեմբեր 2021 - 20:00

1

Հայաստան

1

Լիխտենշտեյն

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 50`

1 - 1 Նոա Ֆրիք - 80`

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Լիխտենշտեյնի հետ։

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը հանդես է եկել հետխաղային մամուլի ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

Ինչու չկարողացանք հաղթել մրցակցին

«Պարզապես գոլ է պետք խփել, չկարողացանք ավելի շատ գոլ խփել, նրանք մեկ անգամ գրոհեցին և գոլ խփեցին։ Այդպիսին է ֆուտբոլը, երբեմն՝ անարդար»։

Կրեատիվության պակասի մասին

«Մենք փորձում էինք երկու եզրերով էլ գրոհել, սակայն դրանք էֆեկտիվ չէին, ինչ որ տեղ նաև մարզական բախտն էլ չժպտաց մեզ»։

Դավիթ Յուրչենկոյի անվստահ խաղի մասին

«Ես համաձայն չեմ նման ձևակերպման հետ, նա թե Գերմանիայի հավաքականի դեմ, թե Մակեդոնիայի հավաքականի դեմ լավ խաղ ցուցադրեց և այս խաղում էլ այնպես չէ, որ գոլը նրա մեղքով էր»։

Մեր հնարավորությունները հաջորդ խաղում

«Ես միանգամայն համաձայն եմ, որ յուրաքանչյուր խաղ մեզ համար արդեն վերածվելու է եզրափակիչ խաղի, բայց վստահ եմ նաև, որ կարող ենք պայքարել ու լավ հանդես գալ»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա