Logo

Կապտանռնագույն արյան առաջին հետքը. 5 փաստ «Բարսելոնայի» պարտության մասին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 14.05.2018ՍՊՈՐՏ
barcelona 2 - Կապտանռնագույն արյան առաջին հետքը. 5 փաստ «Բարսելոնայի» պարտության մասին

Մարդը բնության ամենահետաքրքիր երևույթն է: Նա կարող է իր համար ստեղծել կուռք (պարզապես մարդ, կենդանի, սպորտային թիմ, հեղափոխական առաջնորդ), դրանով ապրել, հետո ձանձրանալ ու անհամբեր սպասել այդ պաշտելի երևույթի սայթաքելուն: Նույնը վերաբերվում է «Բարսելոնայի» պարտությանը:

«Բարսելոնան» դարակսզբից հետո ձեռք է բերել տասնյակ միլիոն երկրպագուների բանակ: Եվ դա, իհարկե, մեծապես Լիոնել Մեսիի շնորհիվ: Ոչ նրանք, ոչ էլ Լեոն ոչ մի անգամ ականատես չեն եղել նման կարգի բացասական պերֆոմանսի, երբ մրցակիցը 5 գնդակ է ուղարկում «Բարսայի» դարպասը: «Լևանտեի» հետ խաղից հետո կարելի է արձանագրել մի քանի կետ:

1. Մրցակցին թերագնահատումը

ppp - Կապտանռնագույն արյան առաջին հետքը. 5 փաստ «Բարսելոնայի» պարտության մասին

«Լևանտեի» հետ հանդիպման արդեն մեկնարկում «Բարսան» պարտվում էր 1-2 հաշվով: Կիսաքնած խաղալը խստորեն զայրացրել է Վալվերդեին: Իսպանացի մասնագետն, անկասկած, բղաված կլինի իր տղաների վրա, սակայն դա ունեցավ հակառակ ազդեցություն: Ֆուտբոլիստները, երևի, այնպես էին վախեցել բղավոցներից, որ ևս մի քանի րոպե անց լուսատախտակին վառվում էր 5-1 հաշվիվը: Իհարկե բղավոց-մղավոցը մի կողմ. «Բարսան» պարզապես թերագնահատել էր մրցակցին:

Մրցակցին թերագնահատելու պատճառով բազում թիմեր են տուժել: Հիմա կասեք՝ «ո՞ւմ հետ չի պատահում»: Այո՛: Բոլորի հետ էլ կարող է պատահել: Պարտվում են նաև ուժեղագույնները: Պարտվում են այնտեղ, որտեղ դա գործնականում անհնար է: Եթե «Բարսան» Լա Լիգայում մինչև այս պարտված լիներ գեթ մեկ անգամ, այս պարտության մասին ոչ ոք չէր էլ հիշի: Բայց այսպիսի տպավորիչ ռեկորդի ֆոնին մրցակցին մատների արանքով նայելը բնորոշ է միայն, կներեք իհարկե, միջակ մարզիչներին: Վալվերդեն ևս մեկ անգամ ապացուցեց դա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա