Logo

Կարագեր. «Լիվերպուլը» հիմնական կազմի բոլոր դիրքերում գերազանցում է «Ռեալին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:28 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլ-Ռեալ

«Լիվերպուլի» ու «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին ընդառաջ մերսիսայդյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը նշել է, որ Յուրգեն Կլոպի թիմը բոլոր դիրքերում գերազանցում է «Ռեալին»: 

«Լիվերպուլը» հիմնական կազմի բոլոր դիրքերում գերազանցում է «Ռեալին»: Թիմը չպետք է նախապատվություն տա Անգլիայի Պրեմիեր լիգային: Ես չեմ ասում, որ Յուրգեն Կլոպը պետք է զոհաբերի չեմպիոնությունը, բայց Չեմպիոնների լիգայում հաղթելու ավելի շատ շանսեր կան, քան Պրեմիեր լիգայում»,- Կարագերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Պրեմիեր լիգայում 37 տուրից հետո «Լիվերպուլը» 89 միավորով 2-րդն է, 1 միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա