Logo

Կարագեր. «Մբապեն պետք է շուտ տեղափոխվի «Ռեալ»»

16:31 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին կոչ է արել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Մբապեն պետք է հեռանա: Ես իսկապես կարծում եմ, որ նա պետք է գնա: ՊՍԺ-ն շատ հեռու է Չեմպիոնների լիգայում հաղթելուց: Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կբարելավվի, եթե ՊՍԺ-ն պահպանի նույն կազմը: Որքան շուտ Մբապեն տեղափոխվի «Ռեալ», այնքան լավ կլինի նրա համար:

Սերխիո Ռամոսը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է իմ դիրքում։ Բայց ՊՍԺ-ն պետք է ձեռք բերի աշխարհի լավագույն երիտասարդ կենտրոնական պաշտպաններին, ոչ թե Ռամոսի նման վետերանների»,- անգլիացու խոսքը մեջբերում է CBS Sport-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայում պայքարն ավարտել էր 1/8 եզրափակիչում: ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային», որին զիջել էր նաև տնային խաղում (0-1): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա