Logo

Կարագեր. «Ռոնալդուն թուլացրեց «Մանչեսթեր Յունայթեդը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:08 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն արեց այն, ինչը կանխատեսել էի. նա բազում գոլեր խփեց, սակայն թուլացրեց թիմը: Այն, որ Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդին» խնդրել է բաց թողնել իրեն, հերքում է տեսակետը, թե հրաժարվել էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ ելնելով «կարմիր սատանաների» հանդեպ սիրուց»,- Թվիթերում գրել է անգլիացին:

Չնայած նրան, որ 2021/22 մրցաշրջանում պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն էր (38 խաղ, 24 գոլ, 3 ասիստ)՝ թիմը չկարողացավ տեղ զբաղեցնել ԱՊԼ-ի քառյակում և չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա