Logo

Կարագերը բացատրել է՝ ինչու է «Լիվերպուլը» հրաժարվել Վերներին հրավիրելու մտքից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.06.2020ՍՊՈՐՏ
1209773297.jpg.0 - Կարագերը բացատրել է՝ ինչու է «Լիվերպուլը» հրաժարվել Վերներին հրավիրելու մտքից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ մերսիսայդյան ակումբ չկայացած տեղափոխության մասին: Գերմանացի ֆուտբոլիստը ներկայումս մոտ է «Չելսիի» հետ պայմանագիր ստորագրելուն:

«Վստահ եմ՝ «Լիվերպուլը» ձեռք բերած կլիներ Վերների տրանսֆերը, եթե չլիներ համավարակը: Բոլորն էլ գիտեն, որ «Լիվերպուլի» հարձակման եռյակը մնում է նույնքան լավը, սակայն Վերները հաջորդ մրցաշրջանում շատ խաղեր կանցկացներ ակումբի կազմում:

Սալահը բաց էր թողնելու մրցաշրջանի մեկնարկն Օլիմպիադայի պատճառով, ինչից հետո Մոն և Մանեն հաջորդ տարվա փետրվարին պետք է մասնակցեին Աֆրիկայի գավաթին: Դա նշանակում է, որ «Լիվերպուլին» պահեստային խաղացողներ անհրաժեշտ կլինեին երկար ժամանակահատվածում ելույթների համար: Եվ այդ ամենը՝ դեռ նույնիսկ չխոսելով ռոտացիայի և վնասվածքների մասին:

Ուստի Վերները հնարավորություն կունենար խաղալ կայուն կերպով: Նա երաշխավորված 10-12 հանդիպում կանցկացներ մեկնարկային կազմում, իսկ հաշվի առած այն ամենը, ինչի մասին հիշեցրի, հանդես կգար 25-30 մրցավեճում:

Քանի որ Օլիմպիադան ամռանը չի կայանա, կա կասկած Աֆրիկայի գավաթի անցկացման հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև քանի որ «Լիվերպուլը» ֆինանսապես տուժել է պանդեմիայի պատճառով, որոշում է ընդունվել չհրավիրել Վերներին: Սակայն ես կցանկանայի, որ նրանք մինչև վերջ պայքարեին գործարքի համար: Ենթադրում եմ՝ ֆուտբոլիստը ցանկանում էր հանդես գալ «Լիվերպուլում»»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Անգլիական գրանդը բոլորից առաջ է անցել Սանչոյին գնելու պայքարում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա