Logo

Կարապետ Չալյան. «Դիտում էի Օլիմպիական խաղերն ու մտածում, որ իմ ժամանակը գալու է»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը զրուցեց VNews-ի հետ Տոկիոյում կայանալիք իր առաջին Օլիմպիական խաղերից առաջ:

Գյումրեցի մարզիկը մշտապես առանձնացել է ֆիզիկական բարձր տվյալներով ու նպատակասլացությամբ: Չալյանը մեզ պատմեց, թե ինչպես է պատրաստվել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը, ինչ նպատակ է դրել իր առջև, ինչպես է հաղթահարել դժվարությունները ու թե ինչպես է ընտրել ըմբշամարտը:

Կարապետ, Օլիմպիական խաղերը կայանալու են պլանավորվածից մեկ տարի ուշ։ Ինչպե՞ս եք օգտագործել Դուք այդ ժամանակը։

Անկեղծ ասած՝ հույս չունեինք, որ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու։ Կարելի է ասել, որ ինձ համար ավելի լավ եղավ, քանի որ ավելի շատ ժամանակ ունեցա աշխատել իմ սխալների վրա մարզիչների հետ միասին, ու դա կնպաստի նրան, որ ավելի լավ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին։ Թերություններս շտկվել են, ու հիմա լիարժեք պատրաստ եմ։ 

Ձեր քաշային կարգում մրցակցություն կար ու շատ են եղել խոսակցությունները՝ ով պետք է մասնակցի Օլիմպիական խաղերին։ Ինչպե՞ս դա անդրադարձավ Ձեզ վրա։

Դա շատ վատ անդրադարձ է ունեցել ինձ վրա։ Դրա հետևանքները հիմնականում զգացվեցին աշխարհի 2019 թվականի առաջնությանը, լարվածությունը շատ մեծ էր։ Այդ տարի կարող էի դուրս գալ եզրափակիչ ու հետո պայքարել ոսկե մեդալի համար, բայց բավարարվեցի 5-րդ տեղով։

003344 - Կարապետ Չալյան. «Դիտում էի Օլիմպիական խաղերն ու մտածում, որ իմ ժամանակը գալու է»
2018. Երևան, «Միկա» մարզադահլիճ. Կարապետ Չալյանը եզրափակիչում հաղթում է Արսեն Ջուլֆալակյանին

Մրցավարները ևս մեկ խոչընդոտ են ըմբիշների համար դեպի հաղթանակ։ Ինչպե՞ս եք Դուք պայքարում այդ «մրցակիցների» դեմ։

Ճիշտ է։ Բայց Օլիմպիական խաղերին այնպես ենք պատրաստվում, որպեսզի ոչ մի շանս չտանք մրցավարներին կանգնել մեր ճանապարհին։

Հավանաբար Ձեր մրցակիցներից բոլորի հետ ծանոթ եք։ Ո՞ւմ հետ չէիք ցանկանա հանդիպել։

Բոլորի հետ կարելի է ասել՝ հանդիպել եմ մրցումներին։ Ինձ համար տարբերություն չկա՝ ում հետ եմ գոտեմարտելու, քանի որ ում հետ էլ որ դուրս գամ գորգ, իմ նպատակը միայն հաղթելն է։

Սա Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են լինելու։ Հիշո՞ւմ եք՝ երբ եք առաջին անգամ դիտել Օլիմպիական խաղերը։

Ես առաջին անգամ դիտել եմ ու  ամենաշատը տպավորվել է 2012 թվականի Օլիմպիական խաղերը, երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ 

Wrestling World Championship 2018 training 16 960x640 - Կարապետ Չալյան. «Դիտում էի Օլիմպիական խաղերն ու մտածում, որ իմ ժամանակը գալու է»
Բուդապեշտ, Հունգարիա. Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի մարզումը աշխարհի 2018թ. առաջնությունից առաջ

Իսկ ի՞նչ մտքեր եք ունեցել դա դիտելիս։

Այդ ժամանակ հեռուստացույցի առջև նստած դիտում էի Օլիմպիական խաղերն ու մտածում, որ գալու է ժամանակ, որ ես դուրս եմ գալու այդ գորգ: Հիմա իմ երազանքը կատարվել է՝ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին։

Ի՞նչ տրամադրվածությամբ եք մոտենում այս Օլիմպիական խաղերին։ Ի՞նչ նպատակ եք դրել ինքներդ Ձեր առջև։

Ես բոլոր մրցումներին գնում եմ հաղթելու համար, Օլիմպիական խաղերը բացառություն չէ։ Լավ եմ պատրաստվել, որպեսզի գնամ ոսկե մեդալի հետևից։

Մեր ընտրանին.

Հիմա հետ գնանք. ինչպե՞ս եք սկսել զբաղվել ըմբշամարտով։

Ըմբշամարտով սկսել եմ զբաղվել 2003 թվականից։ Իմ բոլոր ընկերները հաճախում էին ըմբշամարտի, ես էլ որոշեցի գնալ։ Գնացի ու առաջին օրվանից շատ հավանեցի։ Ինձ դուր եկավ այդ ընտանիքը, որը շատ ընկերասեր է ու հոգատար։ Ինձ շատ դրական պահեր է տվել ըմբշամարտը։

Karapet Chalyan awarding ceremony2 960x599 - Կարապետ Չալյան. «Դիտում էի Օլիմպիական խաղերն ու մտածում, որ իմ ժամանակը գալու է»
2020. Հռոմ. Իտալիա. Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալով

Ովքե՞ր են օգնել Ձեզ այդ ճանապարհին։

Շատ մարդիկ են օգնել։ Իմ կողքին միշտ է կանգնած եղել իմ մարզիչը, ես երկու անգամ գնացել եմ Մոսկվա՝ Արամ Սարգսյանի մոտ, որը ինձ շատ լավ պատրաստել է։ Հավաքականի գլխավոր մարզիչներն են օգնել լավ պատրաստվել մրցաշարերին, ընկեր Ալեքսանյանն ու ընկեր Սահակյանը (Գևորգ Ալեքսանյան, Էդուարդ Սահակյան-խմբ)։ Նրանք իմ կողքին են եղել թե՛ պարտության, թե՛ հաղթանակի ժամանակ։

Որո՞նք եք համարում Ձեր գլխավոր առավելությունները։

Իմ առավելություններն են կամքի ուժն ու աշխատասիրությունը։ Ամենակարևորը սպորտում աշխատասիրությունն է, որովհետև առանց դրա կյանքում ոչնչի չես հասնի։ 

Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա