Logo

Կարապետյանի առաջին գոլը նրան ռեկորդակիր դարձրեց, միայն 2 դարպասապահ առայժմ գոլ բաց չի թողել

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
045A4451 scaled - Կարապետյանի առաջին գոլը նրան ռեկորդակիր դարձրեց, միայն 2 դարպասապահ առայժմ գոլ բաց չի թողել

Առաջնության 4-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարի միանձնյա առաջատարին: 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում կայացած 18 հանդիպումներից 10-ում հաղթել են դաշտի տերերը, 8-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Առայժմ դեռ ոչ-ոքի արդյունք չի գրանցվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ առաջնությունների պատմության մեջ:

237640320 216014283868789 1628298894187133346 n 960x640 - Կարապետյանի առաջին գոլը նրան ռեկորդակիր դարձրեց, միայն 2 դարպասապահ առայժմ գոլ բաց չի թողել

Բուռն մեկնարկից հետո առաջնության արդյունավետությունն աստիճանաբար նվազում է: Այդ առումով 4-րդ տուրում գրանցվեց առայժմ ամենացածր արդյունավետությունը. 4 խաղում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Մինչ այդ ամենացածր արդյունավետությունը (միջինը՝ 2,2 գոլ մեկ խաղում) գրանցվել էր նախորդ տուրում, որի 5 խաղում խփվել էր 11 գնդակ: Բայց առաջնության ընդհանուր միջին արդյունավետությունը դեռ բավական բարձր է: Անցկացված 18 հանդիպումներում արդեն գրանցվել է 58 գոլ (միջինը՝ 3,2 գոլ մեկ խաղում):

2․ «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Թիմի պատմության մեջ սա ամենահաջող մեկնարկն է: Մինչ այդ լավագույն ցուցանիշն «Արարատ-Արմենիան» գրանցել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկում հաղթել էր «Գանձասար-Կապանին» (3-1), «Նոային» (2-1) և «Երևանին» (2-1), իսկ 4-րդ տուրում ոչ-ոքի էր (1-1) խաղացել «Ուրարտուի» հետ:

Եթե առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը 3-ական գոլ էր խփել, ապա «Նորավանքի» հետ մրցավեճում բավարարվեց 2 գոլով:

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 28 960x640 - Կարապետյանի առաջին գոլը նրան ռեկորդակիր դարձրեց, միայն 2 դարպասապահ առայժմ գոլ բաց չի թողել

3․ «Արարատի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Արարատցիներն առաջին պարտությունը կրեցին՝ առաջին անգամ չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Վերջին տարիներին «Արարատի» լավագույն մեկնարկը գրանցվել է 2019/20թթ. առաջնությունում, երբ Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ արարատցիները 4 խաղում 10 միավոր էին վաստակել: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում էլ «Արարատը» 4-րդ տուրից հետո 9 միավոր ուներ:

Մեր ընտրանին

4․ Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ «Սևանը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկին դարպասն անառիկ պահելով: VBET ՀՊԼ-ի նորեկն անցկացրած 4 հանդիպումներում արդեն 3 հաղթանակ է տոնել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա