Logo

Կարապետյան. «3 թոփ լիգայի խոշոր ակումբները հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Կարապետյան-Էդուարդ Սպերցյան

Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր թիմակից, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:

«Ներկայումս Սպերցյանի համար ավելի հեշտ է Եվրոպա տեղափոխվելը, քան Զախարյանի: Գիտեմ, որ թոփ առաջնությունների ակումբները շատ ակտիվ հետաքրքրված են նրա ծառայություններով:

Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի խոշոր ակումբները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ: Առայժմ ավելին չեմ կարող ասել։

Իսկ ո՞վ չի ցանկանում դրսևորել իրեն Եվրոպայի թոփ-5 առաջնություններից որևէ մեկում։ Կարծում եմ՝ «Կրասնոդարը» նույնպես խոչընդոտ չի ստեղծի, որ նա տեղափոխվի Եվրոպա։ Դա «Կրասնոդարի» ակադեմիայի աշխատանքի հիանալի ցուցանիշ կլինի»,- Metaratings-ի հետ զրույցում նշել է Կարապետյանը:

21-ամյա Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խփել է 8 գոլ՝ դառնալով «Կրասնոդարի» լավագույն ռմբարկուն: Էդուարդի՝ ռուսական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա