Logo

Կարասկոն՝ բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.12.2020ՍՊՈՐՏ
բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում երբ ես ինչ որ լավ բան եմ անում» - Կարասկոն՝ բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:50

-

-

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն իր դժգոհությունն է հայտնել հայրենակիցների վերաբերմունքից:

«Գիտե՞ք՝ ինձ համար ինչն է մի փոքր տխուր: Իսպանիայում, երբ գրավում ես Տեր Շտեգենի նման դարպասապահի դարպասը, բոլորը քեզ շնորհավորում են խփած գնդակի համար, իսկ Բելգիայում լսում ես՝ «Այո՛, բայց դա դարպասապահի մեղքն էր…»:

Ես հպարտանում եմ, որ բելգիացի եմ, բայց ինչո՞ւ են մարդիկ ցանկանում ընդգծել դարպասապահի սխալն ինձ շնորհավորելու փոխարեն: Երբեմն մտածում եմ, որ իմ անձով է պայմանավորված, որ եթե իմ փոխարեն այլ խաղացող լիներ, կասեին՝ հանճար է: Այդ դեպքում մենք հարյուր անգամ կտեսնեինք կրկնապատկերը, դարպասապահի մասին էլ խոսք չէր լինի: Բայց քանի որ Յանիկ Կարասկոն է, մենք պետք է մատնանշենք, թե դրվագում ինչն է սխալ եղել:

Չեմ կարծում, թե ես նյարդայնացնող տղա եմ, քանի որ միշտ հարգալից եմ բոլորի հանդեպ, սակայն միշտ քննադատության եմ ենթարկվում: Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում:

Ես հստակ ասում եմ՝ եթե գոլ ես խփում, ասում են՝ դարպասապահի սխալն է, եթե գնդակ ես բաց թողնում, ասում են՝ լավ չես պաշտպանվել»,- Sport/Voetbalmagazine-ը մեջբերում է Կարասկոյի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա