Logo

Քննարկվել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցման հարցը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:09 / 21.06.2022Բռնցքամարտ
null

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել անվանի նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման վերաբերյալ խորհրդակցություն։ 

ԿԳՄՍ-ի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարար Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև մարզիկը՝ Արթուր Աբրահամը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարության նախորդ նիստում մարզահամալիրի կառուցման մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ա. Հարությունյանը հայտնել է նաև, որ հայտնի բռնցքամարտիկի հետ համագործակցությամբ Շենգավիթ վարչական շրջանում նրա անունը կրող մարզահամալիրի կառուցումը երկրի տարբեր տարածքներում նմանատիպ մարզակառույցներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզակառույցի շինարարությանն առնչվող մանրամասներ: Արայիկ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա