Logo

Կարեն Աղամալյան. «Մինչև ապրիլի 30-ը նրանից պատասխան չստանալու դեպքում հարցը փակված կհամարեմ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:02 / 27.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը կարող է բաց թողնել մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը՝ VNews-ին հայտնեց բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

«Արմանը գտնվում է ԱՄՆ-ում և առայժմ չի արձագանքել մասնակցության վերաբերյալ իմ հարցումներին։ Մինչև ապրիլի 30-ը նրանից պատասխան չստանալու դեպքում հարցը փակված կհամարեմ։ Ամեն դեպքում նրան նշել եմ մեր հավաքականի նախնական հայտում»,- նշեց մեր զրուցակիցը։

Մարզիչն առայժմ տեղին չհամարեց նախնական հայտի հրապարակումը՝ նշելով, որ դա կանի համապատասխան պահին, որպեսզի չխախտի մարզիկների մարզումային մոտիվացիան։ «Կարող եմ ասել միայն, որ որոշ քաշային կարգերում ներկայացված է 2, մյուսներում՝ 1-ական բռնցքամարտիկ։ Որոշ քաշերում արդեն վերջնականապես կողմնորոշվել ենք մասնակիցների հարցում. մասնավորապես մեկական բռնցքամարտիկ է նշված 48, 54, 80, 92 ու էլի 1-2 քաշային կարգում։ Շարունակում է անորոշ մնալ նաև Հովհաննես Բաչկովի մասնակցության հարցը»,- ասաց մարզիչը։

Նա հայտնեց նաև, որ նախապատրաստությունը հիմնականում ընթանում է սահմանված ծրագրով։ Հիմա հավաքականի 13 մարզիկները հերթական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում։ Լուրջ վնասվածքներ ունեցողներ չկան։ Մայիսի 7-ից մեր ընտրանին նախապատրաստության վերջին փուլն է սկսելու Երևանում։ Այստեղ արդեն լինելու են մարզումային մենամարտեր, որոնք էլ ամբողջական պատկերացում կտան մարզիկների պատրաստականության մասին։

Ծաղկաձորում են պարապում նաև Լիտվայի և Իսրայելի թիմերը, որոնց ժամանումը հնարավորություն է տվել լուծել մեր մարզիկների մարզումային մենամարտերի հարցը։ Այն առավել արդիական է գերծանր քաշային բռնցքամարտիկի համար, որը համապատասխան կարգի մարզումային մրցակցի խնդիր ուներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա