Logo

Կարեն Աղամալյան. «ԱԱ-ի նախապատրաստական շրջանը լավ է ընթանում, Բաչկովը նույնպես կմիանա»

16:37 / 14.04.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը խոսել է աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու մասին:

«Նախապատրաստական շրջանն անցնում է նորմալ: Ցավոք, անբարենպաստ եղանակը թույլ չի տալիս մարզվել սարերում: Տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի լավ մարզավիճակում լինեն, բոլորից գոհ եմ:

Աշխարհի առաջնության մեկնարկին դեռ 17 օր կա, վերջին հավաքը կանցկացնենք Ղազախստանում: Դժվար է, որ աշխարհի առաջնությունից մեկ ամիս անց տեղի կունենան Եվրոպական խաղերը: Ամեն մրցաշար ունի իր կարևորությունը, աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ:

Օգտվելով առիթից՝ Հովհաննես Բաչկովին հաջողություն եմ մաղթում այսօր կայանալիք մենամարտում: Բաչկովն ապրիլի 16-17-ին կմիանա հավաքականին»,- Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Կարեն Աղամալյանը:

Ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաստատել էր, որ կմասնակցի մայիսի 1-14-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Գյումրեցի մարզիկը 2017, 2019 և 2021 թվականներին կայացած աշխարհի առաջնություններում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հովհաննես Բաչկովն ապրիլի 14-ին Անգլիայում 5-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա