Logo

9 գրոսմայստերից 7-ը հաղթանակով մեկնարկեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:31 / 07.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տրվեց Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի մեկնարկը, որին մասնակցում են 6 երկրների 99 շախմատիստներ: Ընդ որում ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մրցաշարի մասնակից 9 գրոսմայստերներից 7-ը հաղթանակով մեկնարկեց: Շանթ Սարգսյանը հաղթեց Մելիկա Մոհամադիին, Զավեն Անդրիասյանն առավելության հասավ Կարեն Թովմասյանի նկատմամբ, Տիգրան Պետրոսյանը պարտության մատնեց Գագիկ Նավոյանին:

Լևոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ամին Տաբատաբաեին հաղթեցին համապատասխանաբար Ալբերտ Աթոյանին, Հայկ Բոյաջյանին ու Հմայակ Հովհաննիսյանին: Իսկ ահա Հովիկ Հայրապետյանի օգտին մեկ միավոր գրանցվեց առանց մրցախաղի մասնակցելու: Նրա մրցակից Հարություն Տեր-Պետրոսյանը չէր ներկայացել հանդիպմանը: Ընդհանուր առմամբ մեկնարկային տուրում 44 պարտիա արդյունավետ ելք ունեցավ:

Մրցաշարի ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեց Վահե Սուքիասյանի հետ, Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի խաղաց Մամիկոն Մարտիրոսյանի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա