Logo

Առաջատարների շարքում նեղվածք է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:45 / 23.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում երկու առաջատարներից մեկը՝ Հայկ Մարտիրոսյանը, հաշտություն կնքեց Դայ Վան Նգուենի հետ ու վաստակեց 2,5 միավոր:

Իսկ ահա մյուս առաջատար Հանս Նիմանը պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին ու մնաց 2 միավորով:

Շանթ Սարգսյանը և Ամին Տաբատաբաեին, հաղթելով իրենց մրցակիցներին, վաստակեցին 2,5-ական միավոր և Հայկ Մարտիրոսյանի հետ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Շանթը հաղթեց Ալեքսանդր Դոնչենկոյին, իսկ Տաբատաբաեին պարտության մատնեց Մանուել Պետրոսյանին: Մամիկոն Ղարիբյանն ու Սարին Նիհալը հաշտություն կնքեցին:

2-ական միավորով առաջատարներին հետապնդում են Սամվել Տեր-Սահակյանը, Դայ Վան Նգուենը, Սարին Նիհալն ու Հանս Նիմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա