Logo

Հուշամրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:42 / 13.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր անցկացվեց Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 7-րդ տուրը, որում ուշադրության կենտրոնում առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին:

Շանթ Սարգսյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին, որը մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Շանթը վաստակեց 6 միավոր և Լևոն Բաբուջյանի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բաբուջյանն էլ առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Վերջինս ևս առաջին պարտությունը կրեց:

5,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արթուր Դավթյանը:

Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեցին, Հովիկ Հայրապետյանը հաղթեց Ռեզա Մահդավիին, Արթուր Դավթյանն էլ պարտության մատնեց Դավիթ Շահինյանին:

Վաղը կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում կենտրոնականը երկու առաջատարների՝ Շանթ Սարգսյանի և Լևոն Բաբուջյանի մրցավեճն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա