Logo

5 հայ շախմատիստ առաջատարների խմբում է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:05 / 09.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի մրցախաղերը: Առաջատարների շարքում գտնվող գրոսմայստերներից Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Շանթը մրցում էր Էմին Օհանյանի հետ, իսկ Հովիկի մրցակիցը Հայկ Երիցյանն էր:

Շանթ Սարգսյանի և Հովիկ Հայրապետյանի հետ առաջատարների խմբում են նաև 3-ական միավոր վաստակած Դավիթ Շահինյանը, Արթուր և Արսեն Դավթյաններն ու Անդրեյ Դերբենյովը:

Շահինյանը հաղթեց Ռեզա Մահդավիին, Արթուրն առավելության հասավ Աշոտ Նադանյանի նկատմամբ, Արսենը պարտության մատնեց Վյաչեսլավ Զարոբիցկուն, իսկ Դերբենյովը շահեց պարտիան Վլադիմիր Պողոսյանի հետ մրցախաղում:

Առաջին կես միավորը կորցրեց Տիգրան Պետրոսյանը՝ հաշտություն կնքելով Էրիկ Չաքրյանի հետ: Մրցաշարի մասնակից շախմատիստուհիներից առավել հաջող է ելույթ ունենում Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակել է 2,5 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա