Logo

Առայժմ 8 երկրի 55 շախմատիստ է հայտավորվել Կարեն Ասրյանի հուշամրցաշարին  

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:52 / 18.05.2022Շախմատ
Կարեն Ասրյան հուշամրցաշար

Հունիսի 6-16-ը կայանալիք գրոսմայստեր Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար այս պահի դրությամբ հայտ է ներկայացրել 8 երկրի 55 շախմատիստ՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Մասնավորապես, հայտավորվել են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Սետուրամանը (Հնդկաստան) և Տամազ Գելաշվիլին (Վրաստան)։

Մասնակցության համար գրանցվել է նաև 7 միջազգային և 3 ՖԻԴԵ-ի վարպետ: Առայժմ վարկանիշային առաջատարն է Մելքումյանը:

Հայտեր ստացվել են Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ֆիլիպիններից և Ռուսաստանից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա