Logo

Կարեն Բարսեղյանը գլխավորեց «Ալաշկերտը» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:49 / 17.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Կարեն Բարսեղյան

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 47-ամյա մասնագետն «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին։ Բարսեղյանը մարզչական գործունեություն է ծավալել նաև հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

«Ալաշկերտում» Բարսեղյանի գլխավորած մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստականության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա