Logo

Կարեն Գիլոյան. «Եթե «Ուրարտուն» կարողանա հաղթել «Հունդայիին», դա կնշանակի, որ բավական մեծ առաջընթաց ենք ունեցել»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 14.03.2018Բասկետբոլ
Yerevan 2800 basketball tournament Urartu Yerevan vs Gazprom Moscow 18 - Կարեն Գիլոյան. «Եթե «Ուրարտուն» կարողանա հաղթել «Հունդայիին», դա կնշանակի, որ բավական մեծ առաջընթաց ենք ունեցել»

Երևանում շարունակվում է մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 4 թիմ:

Հայաստանի առաջնության ակումբներից մրցաշարին մասնակցում է «Ուրարտուն», որը առաջին տեղով ավարտեց Հայաստանի կանոնավոր առաջնությունը: «Ուրարտուն» արդեն 2 հանդիպում է անցկացրել՝ «Գազպրոմ Մոսկովսկի» և Թեհրանի «Արարատ» թիմերի հետ՝ կրելով մեկ պարտություն և տանելով մեկ հաղթանակ: Հայկական ուժեղագույն բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը vivaronews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու է այս մրցաշարին մասնակցությունը կարևոր «Ուրարտուի» համար:

«Այս մրցաշարը կարևոր էր մեզ համար, քանի որ մենք առաջին տեղը գրավեցինք կանոնավոր առաջնությունում, և, ի տարբերություն մյուս 6 թիմերի, խաղային համագործացկությունը ստուգելու այլ հնարավորություն չունեինք, նրանք քառորդ եզրափակիչի խաղեր են անցկացրել և կարողացել են նոր խաղացողների փորձարկել: Մենք ոչ միայն նոր խաղացողների փորձարկելու տարբերակներ չունեինք, այլև մեզ անհրաժեշտ էր, որ նրանք խաղացվածություն ձեռք բերեն:

Հիմա հասկանում ենք, որ շատ ճիշտ ենք վարվել՝ կազմակերպելով այս մրցաշարը: Տեսանք թերություններ, որոնք չէինք տեսել առաջնության ժամանակ: Ա լիգայի թիմերից մեկ գլուխ ուժեղ էինք, և թերությունները ի հայտ են գալիս, երբ խաղում ես ավելի ուժեղ թիմերի դեմ: Հիմա մենք հասկացանք, որ խնդիր ունենք պաշտպանությունում, խնդիր ունենք օղակի տակ, օղակից հետ եկած գնդակներին տիրելու խնդիր ունենք, ինչպես նաև համագործացկության որոշակի եզրեր է պետք գտնել և հարթել խաղացողների միջև խաղացվածությունը: Եթե ապաքինվեն մեր վնասվածք ունեցող խաղացողները, հատկապես խոսքը Նիկիտա Զախարովի մասին է, մենք, անկասկած, կիսաեզրափիչին բավական ուժեղ կլինենք»:

Yerevan 2800 basketball tournament Urartu Yerevan vs Gazprom Moscow 13 - Կարեն Գիլոյան. «Եթե «Ուրարտուն» կարողանա հաղթել «Հունդայիին», դա կնշանակի, որ բավական մեծ առաջընթաց ենք ունեցել»

«Ուրարտուի» շարքերը մրցաշարի մեկնարկից և Ա լիգայի փլեյ-օֆֆից առաջ համալրել Է 5 նոր բասկետբոլիստ՝ Արագադ Աբրամիանը, Ֆիլիպ Չոսիչը, Վարդան Պիդրոսյանը, Ռաֆիկ Ուզունյանը և Արտյոմ Ալթունյանը: Ամփոփելով թիմի նորեկների համագործակցությունը «Ուրարտու» փորձառու խաղացողների հետ ՝ Կ. Գիլոյանը ասաց.

«Ամեն դեպքում դժգոհ եմ այսօրվա խաղից («Ուրարատու» 79-67 «Արարատ»-խմբ): Այո՛, նախորդ խաղի համեմատ ավելի լավ խաղացին («Ուրարտու» 65-93 «Գազպորմ Մոսկովսկի»-խմբ), բայց ոչ թե իրենք էին ավելի լավը, այլ որովհետև մրցակիցն էր թույլ: Մոսկովյան թիմը շատ ուժեղ է, և այստեղ խաղում էր իր ուժերի 30 տոկոսով, քանի որ իր կազմում ունի համաշխարհային մակարդակի կատարողներ: Թեհրանի «Արարատը» շատ ավելի թույլ մրցակից էր, քան մոսկովյան թիմը, այդ պատճառով մեր խաղը ստացվեց:

Ավելի կարևոր է Թբիլիսիի «Հունդայիի» հետ խաղը, նրանք «Գազպրոմ Մոսկովսկիի»  հետ խաղում լուրջ կռիվ են տվել ու ապացուցել, որ բավական լուրջ թիմ են: Եթե մենք կարողանանք հաղթել «Հունդային», դա կնշանակի, որ բավական մեծ առաջընթաց ենք ունեցել, եթե ոչ, ապա մենք շատ անելիքներ կունենանք այս առաջնությունից հետո և այդժամ կտանք այդ խնդիրների լուծումները»:

Արագադ Աբարմիանի և Էդգար Բաբայանի դեռևս չեն կարողանում համագործացկություն ձեռք բերել խաղահրապարակում, սակայն ակումբի նախագահի խոսքով դա ժամանակի խնդիր է, և նրանք երկուսն էլ կարևոր են «Ուրարտուի» որդեգրած փիլիոսափայության համար:

«Այսօր համաշխարհային բասկետբոլը տարաջանտվում է տակտիկապես տարբեր թիմերի. կան թիմեր, որոնք խաղում են խոշոր խաղացողներով՝ ունեն բարձրահասակ բասկետբոլիստներ ու կառուցում են խաղը դասական բասկետբոլի կանոններով՝ 1,2,3,4,5 համարները համապատասխանում են իրենց դիրքերին: Կան թիմեր՝ մասնավորապես «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը», շատ լուրջ օրինակ եմ բերում, NBA-ի չեմպիոնը և Արևմուտքում այս պահին 2-րդ տեղը գրավող թիմի մասին է գնում խոսքը, նրանք նույնպես խոշոր խաղացողներ չունեն, բայց 3 միավորանոց նետումներ շատ են կատարում, միջին տարածություններից նետումներ կատարելով բոլորին հաղթում են: Հիմա մեր թիմը որդեգրել այս ոճը և խաղում է հեռահար նետումներով: Էդգարը և Արագադը 1 համար են խաղում ու լավ 3 միավորանոցներ ունեն, ու որ իրենք միասին դեռևս լավ չեն համագործակցում, դա էլ է հասկանալի, և առաջատարները միշտ էլ տարածքի և ինքնահաստատման խնդիր ունեն, երկուսն էլ փորձելու են ապացուցել, որ իրենք ավելի լավն են: Հնարավորություն պետք է տանք, որ միասին խաղան: Մենք զրուցել ենք, և ես ուզում եմ հավատալ, որ նրանք կկարողանան այդ ներքին ինքնահաստատման «ես»-ը կոտրել ու ի շահ թիմի խաղալ համակցված բասկետբոլ»,- եզրափակեց Կարեն Գիլոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա