Logo

AO. Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Ռաֆայել Նադալն է

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:10 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն անցավ Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլ։

Հերթական մրցավեճում մեր հայրենակիցը 6։4, 6։0, 7։5 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Բենժամեն Բոնզիի նկատմամբ։ Մրցաշարի մեկնարկում Խաչանովը 3։6, 6։3, 6։2, 7։6 արդյունքով գերազանցել էր ամերիկացի Դենիս Կուդլային։

1/16 եզրափակիչում Կարենի մրցակիցը լինելու է «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերում 20 անգամ հաղթած 35-ամյա Ռաֆայել Նադալը։ Իսպանացին այսօր՝ երկրորդ փուլում՝ 2 ժամ 42 րոպեում, 6:2, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Յանիկ Հանֆմանին։ Վերջինս ընթացիկ մրցաշարի հիմնական ցանցում ընդգրկվել էր որակավորման փուլին հաջող մասնակցելու շնորհիվ։ 

Նշենք, որ Նադալը 6-րդ վարկանիշն ունի այս տարվա ստուգատեսում։

Խաչանովը 4-րդ անգամ է մասնակցում Ավստրալիայի բաց առաջնությանը։ 2019-21 թվականներին սահմանափակվել է՝ տղամարդկանց մենախաղերի 3-րդ փուլ հասնելով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա