Logo

Կարեն Խաչանովն անհամբերությամբ է սպասում Նադալի հետ առաջիկա հանդիպմանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:10 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Karen Xachanov

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալի հետ դիմակայությանը պատրաստվող ռուսաստանցի Կարեն Խաչանովը Eurosport-ին հայտնել է, որ առանձնակի է սպասում առաջիկա հանդիպմանը։

«Նախորդ 7 հանդիպումներում պարտվել եմ Նադալին, բայց իրականում մեր միջև շատ են եղել նաև համառ մրցավեճերը։ Սպասում էի և հուսով էի, որ կհանդիպեմ Ռաֆային։ Վերջին անգամ մրցել ենք 2019 թվականի Դևիսի գավաթի խաղարկությունում։ Շատ ենք ունեցել անհաշտ հանդիպումներ, որոնցից մեկը` US Open-ում։ Այն ժամանակ մրցեցինք մոտ 4,5 ժամ։

Մինչև այդ էլ Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում էինք խաղացել։ Հատկապես համառ և որակյալ էին մեր վերջին 3 մրցամարտերը։ Մի քանի տարի չենք մրցել իրար հետ, ուստի շատ հետաքրքիր կլինի հանդիպել նրան»,- նշել է Խաչանովը։

Հայ թենիսիստը հավելել է, որ ներկայումս հրաշալի է զգում, նախապատրաստական փուլում բավականաչափ հանդիպումներ է անցկացրել և ֆիզիկական պատրաստականության առումով խնդիր չունի։

Australian Open-ում Խաչանովն արդեն հաղթել է ամերիկացի Դենիս Կուդլային (3։6, 6։3, 6։2, 7։6) և ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին (6:4, 6:0, 7:5)։ Կարենը իր կարիերայում երրորդ անգամ է հասել այս մրցաշարի 3-րդ փուլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա