Logo

Կարեն Խաչանովը Հռոմի «Մասթերսում» պարտվել է Ցիցիպասին  

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:31 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Karen Khachanov-2022

Հռոմում՝ հողային ծածկույթով խաղահրապարակներում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում, աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովին։

1 ժամ 51 րոպե տևած հանդիպումը հույն թենիսիստը շահել է 4:6, 6:0, 6:3 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Ցիցիպասը մրցելու է Ֆիլիպ Կրայինովիչ (Սերբիա) – Յանիկ Սիներ (Իտալիա) զույգի հաղթողի հետ։

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը Խաչանովի պարտության վերաբերյալ «Чемпионат» կայքին ներկայացրած մեկնաբանությունում, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես Ցիցիպասը փոքր-ինչ ուժեղ է, առավելություն ունի հատկապես հողածածկ խաղահրապարակում, քանի որ ավելի բազմազան է խաղում։ Կարենին պարզապես չբավականացրեց տեխնիկատակտիկական պատրաստականությունը։ Դա է պատճառը, որ նրա համար դժվար էր պայքարել մրցակցի հետ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա