Logo

Կարեն Խաչանովը զարմացած է իր քամբեքից

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:56 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Կարեն Խաչանով-Կամիլ Մայխրժակ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Խերտոգենբոշեի մրցաշարի երկրորդ շրջանում լեհ Կամիլ Մայխրժակի նկատմամբ իր քամբեքը։

Խաչանովը հաղթել է 5:7, 7:5, 7:6 հաշվով։

«Երրորդ սեթում արդեն հաջորդ մրցաշարի մասին էի մտածում։ Սակայն, միևնույն է, շարունակում էի պայքարել, ցանկանում էի տեսնել, թե ինչ է տեղի ունենալու։ Զարմացած եմ, որ խոտի վրա կարողացա երկու բրեյք շահել։ Հիմա կունենամ ինձ դրսևորելու ևս մեկ հնարավորություն»,- մենախաղից հետո ասել է Խաչանովը։

Հաջորդ փուլում նրա մրցակիցն է մրցաշարում երկրորդ վարկանիշն ունեցող կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։ «Նրա հետ երկու անգամ ենք հանդիպել հարդ կորտում։ Փոխանակել ենք մեկական հաղթանակ։ Ուրախ եմ, որ խոտածածկույթի վրա ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեմ։ Սիրում եմ այդ ծածկույթը»,- նշել է Խաչանովը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա