Logo

ATP աղյուսակ. Խաչանովը նահանջել է (թոփ-5)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 21.04.2022ՍՊՈՐՏ
Karen Khachanov -ATP

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) իր կայքում ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը: Տասնյակում փոփոխություններ չեն եղել. սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է մնալ առաջին համարն աշխարհում։ Նրան հետևում է ռուս Դանիիլ Մեդվեդևը։

Համաշխարհային վարկանիշային աղյուսակի 3-րդ տեղում գերմանացի Ալեքսանդր Զվերևն է։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 26-րդ տեղը:

ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-5-ը

  1.  Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 8340 միավոր
  2.  Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 8230
  3. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 7465
  4.  Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6935
  5. Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 5980
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա