Logo

Կարեն Խաչանովը պարտվել է Հալեի մրցաշարի 1/4 եզրափակիչում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:56 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Karen Khachanov-Germany

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող միջազգային խոշոր մրցաշարի քառորդ եզրափակիչում։

Խոտածածկ կորտում ընթացող այդ մրցաշարում մեր հայրենակիցը 6:4, 6:7 (5:7), 4:6 հաշվով զիջել է գերմանացի Օսկար Օտեին։ Խաչանովը համաշխարհային դասակարգման սանդղակում ունի 23-րդ, իսկ Օտեն՝ 51-րդ վարկանիշը։

Կիսաեզրափակիչում Օտեն խաղալու է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի կամ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա